Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ
Աջակցիր «Ա1+»-ին

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

աղբահանություն,

հասարակական տրանսպորտ,

զբոսաշրջություն,

առողջապահություն,

բնակչությանը մատուցվող ծառայություններ,

կայուն սոցիալական միջավայրի ապահովում,

մասնակցային կառավարում,

կանաչ տնտեսություն,

նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով
[email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին: