Բացել լրահոսը Փակել լրահոսը
434748851_384512331211542_324726264473867716_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ կան տուժածներ

Ապրիլի 2-ին, ժամը 01։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղասար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 50 մ)։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Խ․ Գ․-ն (ծնված 1994 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները Խ․ Գ․-ին և Վ․ Գ․-ին ձորակից պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։