Բացել լրահոսը Փակել լրահոսը
434737476_383816957947746_6787098329882398552_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պատին․ կա զոհ

Մարտի 31-ին, ժամը 23։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1976 թ․) բախվել է կայանած «GAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ Ա․ Հ․), այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքվ փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «GAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: