A
A
Հռոմի պապը երկխոսության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի Ֆրանցիսկոս պապը քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտնում է Ազատությունը։
«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։
Հռոմի պապը նաև Ռուսաստանին ու Ուկրաինային է դիմել՝ կոչ անելով գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսրայելցիներին ու պաղեստինցիներին էլ հորդորել է հրադադար հաստատել: