A
A
Իտալիայում թաղել են ֆուտբոլային թիմին (տեսանյութ)
Իտալական «Ջենովա» թիմի երկրպագուները ուշագրավ եղանակով տոնել են քաղաքը ներկայացնող մյուս թիմի` «Սամպդորիայի» ... անհաջողությունը:
Վերջինս այս տարվա «Ա» սերիայի առաջնությունում զբաղեցրել էր 18-րդ տեղը եւ դուրս մնացել ուժեղագույների խմբից: Այդ փաստը «Ջենովայի» համակիրները նշել են մրցակից թիմի «հուղարկավորությամբ»: Այդ խորհրդանշական թաղման ժամանակ դագաղի վրա պատկերել են «Սամպդորիայի» տարբերանշանը եւ գույները, իսկ սեւ շորեր հագած գեղեցկատես երկրպագուհիները «մահացածի այրու» դեր են կատարել: