A
A
ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականների թիմի ձեւավորման մեկնարկ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստական կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին։ Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։
Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝
- - 18-40 տարեկան է.
- - զբաղվել է ֆուտբոլով.
- - ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.
- - ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.
- - ունի ճամփորդական փաստաթուղթ.
- - պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.
- - պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։
Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց, խնդրում ենք էլ-փոստի [email protected] և [email protected] հասցեներին ուղարկել հետևյալը`
- - անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ.
- -կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլ-հասցե.
- - ծագման երկիրը.
- - փախստականի վկայականի պատկերը.
- - ֆուտբոլին առնչություն ունենալու մասին հակիրճ տեղեկություն։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024 թ.։