A
A
Ծաղկած պտղատուների համար ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած
պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել։
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։
Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։