A
A
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց․ ՆԳՆ մանրամասները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Այդ մասին հայտնում է Ոստիկանությունից։
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: