Բացել լրահոսը Փակել լրահոսը
434089325_378902208439221_5498802868582081109_n
A A
Պաշտոնական

Փրկարարները Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի

Օգնության են հասել փրկարարները
 
Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ․ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի (որից 30-ը՝ բեռնատար)։