Բացել լրահոսը Փակել լրահոսը
433868689_378794485116660_8580230930962614234_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Արարատյան փողոցում

Մարտի 24-ին, ժամը 05։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում այրվում է կահույքի արտադրամաս։
 
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի թիվ 90/9Ա հասցեում գտնվող պահեստային տարածքում (2000 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։07-ին, մարվել՝ 07։40-ին։
Պահեստային հատվածում այրվել են ներքնակի կուտակած հումք (սպունգ) և հաստոց (5 հատ), ջերմահարվել՝ առաստաղը։ Տուժածներ չկան։