Գեղիցը դուրս գալու գործ չունենք․ ոսկեպարցի Մարուսյա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈսկեպարցի Մարուսյայի ամուսինը 32 տարի առաջ՝ հարեւանի բակում է սպանվել, թշնամու գնդակից:
« Իրանց տղեն էլ ,տղի տղեն էլ: Իրեքն էլ խփվեցին իրար հետ»
Ոսկեպարցիները լավ գիտեն. թշնամին նենգ է ու դաժան: Հիմա էլ՝ տասնամյակներ անց ավելի բարբարոս է դարձել ու անհնարին դարձրել կողք-կողքի կյանքն ,- ասում է Մարուսյա տատը: Որդիները դրսում են, իրեն մի քանի անգամ տարել են, բայց իր տեղը Ոսկեպարում՝ հայրենի հողում ու օջախում է,-ասում է տատը:
« Ես էլ ուզում չեմ իմ տան դուռը փակեմ գնամ, ու՞ր գնամ »
Այսպես կոչված անկլավների հանձման շուրջ զարգացումներից անկախ տատն իր տնտեսությունն է զարգացնում: Այգու գործերն արդեն ձեռնարկել՝ ,նոր տնկիներ է դրել, հները խնամել, իր հողն ու ջուրն է պահում: Մարուս տատը պատահական մարդ չէ, կոլտնտեսության առաջավորներից է , ծխախոտագործության մեջ՝ գյուղում հավասարը չունեցող, ստացած մեդալները վկա: