Տավուշցի ամուսինների տունն ու տնամերձ այգին թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի հողն ու բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են, բայց շատերը՝ հատկապես երիտասարդները չեն ուզում աշխատել հողի հետ: Գյուղացուն խեղճացնում է ոռոգման ջրի խնդիրը, ոմանք դրանից դրդված կամ մեկնում են արտագնա աշխատանքի, կամ էլ անցնում պայմանագրային զինծառայության:
« Հող մաշկել չեն ուզում, չեն էլ անում:Դրանցը՝ հեռախոսնին ա ու վերջ: Մարդ էլ չկա գյուղում, շատ քիչ մարդ ա մնացել »
Տատն ու պապը հարուստ աշխատանքային կենսագրություն ունեն։ Տարբեր գործեր են արել, կին-տղամարդ, մեծ ու փոքր չեն արել: Խորհրդային, ապա անկախության տարիները նրանք չեն համեմատում, բայց ասում են՝ այն ժամանակ աշխատանք կար, վաստակածն էլ արժեք ուներ: Ասում են կարևորը անվտանգ տարիներ էին ,ապրելը այսօրինակ ծանր չէր, մարդկանց դեմքին ժպիտ կար ,գյուղում էլ ասեղ գցելու տեղ չկար :
«Հմիկվա ապրելու վտանգը շատ ա: Էն ժամանակ էնքան ապահով էինք, գնում էինք Մասկվա պոյեզով առևտուր անում գալիս ,ի՞նչ խնդիր կար »