Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuղցղցղre
A A
Հասարակություն

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա 3 զոհ և 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում