Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք, փակ ճանապարհներ

Պաշտոնական

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

Ջաջուռի, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Սևան, Գավառ, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։