Բացել լրահոսը Փակել լրահոսը
1133021
A A
Պաշտոնական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկու երկրների համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Ինչպես տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի՝ (TIFA) մարտին կայացած հերթական նիստի արդյունավետ անցկացմանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Մտքեր են փոխանակվել 2024 թվականին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու կարևորության և հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։