Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան 2
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

 

Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր:

 

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ մեր պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում:

 

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ: