Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ասում եմ, որ մի հետ էլ ինֆարկտ խփի, վեր ընգնեմ ճամփերքումը՝ շները կգան վրա կտան կուտեն,մարդ չի ըլի, որ գա օգնի (տեսանյութ)

Անտառամուտցի Լուսվարդը գյուղական հին ու արդեն մոռացված ավանդույթների պահապանը, այժմյան վարք ու բարքերի հետ՝ անհաշտ է:

«Գնեի  հեռու աղբրիցը ջուր կրեի,իմ կեսրայրի գլուխն էլ լվանեի,ոտներն էլ:Ասեր, ա՛յ բալա հերիք ա՝ ոտներներուս մաշեցիր»,-պատմում է Լուսվարդը:

80-անց Լուսվարդը էլի՝ նույն թռվռան «հարսն» է: Ամեն օր առավոտ ծեգին տունն ու դուռն է ավլում,տնային գործերն անում, հետո էլ անցնում թոռների համար գուլպա գործելուն:Ասում է ջահելները թող երկար քնեն, ո՛չ առողջոթյուն ունեն, ո՛չ նյարդեր:

Ջահելներին խորհուրդներ տալ սիրում է Լուսվարդ տատը, բայց դե ո՞ւր է թե ջահել մնացած լինի Անտառամուտում: Կծիկը գրպանում, գյուղի փողոցներով քայլում է տատն ու նկատում. ջահել չի մնացել:

Ալավերդի

Անկյուն+3