Բացել լրահոսը Փակել լրահոսը
433603821_375866778742764_8432442971658226960_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի կա

Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի կա:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը (մոտ 25 քմ)․ տուժածներ չկան։

Փրկարարները փլուզված տան պատուհանից պատգարակով անվնաս դուրս են բերել Մ. Չ.-ին (ծնված 1932 թ․) և սահմանազատել տարածքը: