Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։
Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն և հետագա հաջողություններ»։