Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-03-19 122505
A A
Պաշտոնական

Մեքենայում հայտնաբերվել են հերոին և մեթամֆետամին (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի 41-ամյա մի բնակիչ իր կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։


Վարչության ծառայողները անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ համագործակցելով Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի բաժնի և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, 41-ամյա տղամարդը Նոր Հաճնում ձերբակալվեց և, «Տոյոտայով» հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Նա ներկայացվել է քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մեքենայի զննության ժամանակ տղամարդը սրահից ներկայացրել է 107,74 գրամ հերոին և 108,83 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։
Կատարվում է նախաքննություն։