Բացել լրահոսը Փակել լրահոսը
433633679_721221516866388_4824719264900953957_n
A A
Պաշտոնական

Երիկամի քաղցկեղ․ որոնք են առաջին նշանները

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում:
Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո:
 
ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի քաղցկեղի 162 նոր դեպք, որից 105-ը տղամարդկանց մոտ: Հյուսվածաբանական տեսակը շատ կարևոր է՝ բուժման գրագետ տակտիկա մշակելու համար:
Հիվանդության հիմանական նշանը արյունամիզումն է, ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն գոտկային հատվածում, ջերմության բարձրացում 37-37.5, զարկերակային ճնշման տատանումներ:
Պատճառներից են՝
➡️ծխախոտի օգտագործում
➡️ճարպակալում
➡️երիկամների վնասվածքներ
➡️քրոնիկ երիկամային հիվանդություններ
➡️շաքարային դիաբետ
🩺Բուժումը
Վաղ փուլերում կատարվում է վիրահատական բուժում՝ երիկամի մասնահատում կամ հեռացում ծավալով:
Ուշացած փուլերում անցկացվում է դեղորայքային թերապիա, կախված հյուսվածաբանական ձևից՝ իմունոթերապիա, թիրախային թերապիա կամ քիմիաթերապիա:
❗️⚠️Կանխարգելում
▫️ քրոնիկ հիվանդությունների բուժում և հսկողություն,
▫️ ակտիվ կենսակերպ,
▫️ կանխարգելիչ հետազոտություններ,
▫️ 50 տարեկանից բարձր տարիքում ամենամյա ուլտրաձայնային հետազոտություն,
▫️ արյունամիզության առկայության դեպքում ուրոլոգի, ուռուցքաբանի խորհրդատվություն:
 
Խորհուրդները` Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու` Dr. Haykuhi Geokchyan/ Ուռուցքաբան-քիմիոթերապևտ Հայկուհի Գյոքչյան-ից: