Բացել լրահոսը Փակել լրահոսը
11587430_0_83_1601_983_1920x0_80_0_0_7aa3a6b9d5c7d96e7b42ac078bbe6ed8
A A
Պաշտոնական

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մարտի 15-17-ը կփոփոխվեն

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մարտի 15-17-ը կփոփոխվեն

Հարգելի՛ քաղաքացիներ,

խողովակաշարի անցկացման 2-րդ փուլի աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը ներառյալ Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի: Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն: