Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի

Հրդեհ Արմավիր քաղաքում
 
Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարմաn կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը՝ գույքով:
Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։