«Ինտերը» 11-մետրանոցներով պարտվեց եւ լքեց պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։ «Ատլետիկոն» և «Բորուսիան» նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր։
«Ինտերը» Մադրիդում պարտվեց «Ատլետիկոյին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Միլանցիների կազմում առաջին խաղակեսում աչքի ընկավ Դի Մարկոն, ով խփեց իր 5-րդ գոլն այս մրցաշրջանում և առաջինը ՉԼ-ում։ Սա իտալական գրանդի հոբելյանական՝ 300-րդ գոլն է ՉԼ-ի մրցաշարում։
2 րոպե անց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը։
87-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
ետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին իսպանական թիմի ֆուտբոլիստները՝ 3:2: