Բացել լրահոսը Փակել լրահոսը
1c903338c9b921f4f05a2960e6b5f988_1710349108
A A
Հասարակություն

Սպանություն՝ Գյումրիում․ սեփական տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Պարեկները սահմանազատել են տարածքը իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։