Բացել լրահոսը Փակել լրահոսը
investciii
A A
Հասարակություն

Ռուսական ներդրումները Վրաստանում

Անցած տարվա արդյունքներով Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը Վրաստանում ուղղակի ներդրումներ կատարող երկրների ցանկում։ Ռուսաստանի Դաշնությունից 2023 թվականին 88 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել՝ 19 տոկոսով պակաս, քան 2022 թվականին, գրում է Aliq.ge-ն։

BM.ge բիզնես պորտալը Վրաստանի վիճակագրական ծառայությունից ստացել է այն ընկերությունների ցանկը, որոնցում 2023 թվականին ամենաշատ ռուսական ներդրումներն են կատարվել։

1. Pontus Development. Սա ընկերություն է, որը հինգ աստղանի ըփարթ-հյուրանոց է կառուցում Գոնիոյում՝ Սև ծովի ափին: Ըստ կանոնադրական փաստաթղթերի՝ Pontus Development-ի բաժնետերը Մոսկվայի մարզի «Կեդր» ընկերությունն է։

2. Jettycloud. ՏՏ ընկերություն է: Այն պատկանում է Դավիթ Սլոնիմսկուն։ 2023 թվականին ընկերության եկամուտը կազմել է 150 մլն լարի, իսկ մաքուր շահույթը՝ 14 մլն լարի։

3. «Լեգերո». Շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականի մարտին։ Պատկանում է ռուսական «Սվետլիցա» ընկերությանը:

4. «Կանանց առողջության կենտրոն» (վրաց.՝ ქალთა ჯანმრთელობის ცენტრი). Հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Պատկանում է ռուսական «Վեկտորֆարմ» ընկերությանը:

5. «Էար մերիդիանս». Շինարարություն: Շուկայում է 2015 թվականից, հիմնադիրներն են Աստամուր Չազմավան և Ռեֆիկ Կոիտամբան: