A
A
Այս տարի ավտոբուսի 21 վարորդ ազատվել է աշխատանքից․ պատճառներից է նաև մարտի 8-ին կանանցից գումար գանձելը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը։