Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ Աշտարակ քաղաքի սկզբնամասում․ կա տուժած (2)
A A
Պաշտոնական

«Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Մարտի 12-ին, ժամը 18։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

 

Փրկարարները տեղի ուժերի հետ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

 

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։