Բացել լրահոսը Փակել լրահոսը
432398663_795765935921127_6835580904230237908_n
A A
Պաշտոնական

Մանկապարտեզի խոհանոցում չեն եղել ձեռքերի, հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:
 
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
- խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով,
- խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
✅ Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։