Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմրուկ
A A
Պաշտոնական

Այս տարի Հայաստանում կարմրուկի 135 դեպք է գրանցվել

Այս տարի` մարտի 11-ի դրությամբ, կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում:
Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ հիվանդություն, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան (20%) կարիք է ունենում հիվանդանոցային բուժման:
 
Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն իրականացվում է կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում.
 
✔️ 1-ին դեղաչափը` 1 տարեկանում,
✔️ 2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:
 
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:
 
Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
 
Возможно, это изображение 1 человек, медикамент и текст