Բացել լրահոսը Փակել լրահոսը
10.03.24-2
A A
Պաշտոնական

«Ժառանգություն» կուսակցությունը հատուկ նիստ է հրավիրել

«Ժառանգություն» կուսակցությունը ս․թ․ մարտի 10-ին քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած շուրջ յոթանասունհինգ պատվիրակներ: Օրակարգում ներհայաստանյան արդի իրավիճակի հրատապ հարցերն էին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային ռազմավարական զարգացումները:

 

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ քաղխորհրդի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը քննարկեց եւ որոշեց կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը:

 

 

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն