A
A
Անչափահասը Nissan X-Trail-ով բախվել է կայանված Hyundai Elantra-ին, վերջինն էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. կա վիրավոր. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, անչափահաս Արթուր Ս.-ն։Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։