Բացել լրահոսը Փակել լրահոսը
գարուն-800x445
A A
Հասարակություն

Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում մարտի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Armenia_10_03_24.png (175 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan_10_03_24.png (19 KB)