Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսական կողմի կարիքը չենք զգում. Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահների մասին (տեսանյութ)

Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների վերաբերյալ Երևանի պաշտոնական նամակի մասին, այսօր ասուլիսին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ենթադրում եմ՝ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի»,- ասաց նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքն ամբողջ փաթեթի, լիազորությունների ամբողջական կատարման մասին է.

- «Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով»։