Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավթաշենի կամուրջ
A A
Պաշտոնական

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մարտի 7-ին, ժամը 12։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են Հ․ Մ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց: