Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խնկաման՝ 5-րդ դարի խունկի մնացորդներով

Օհանավանի տարածքում բացված  վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից  հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը այս  խնկամանն է՝  նախքան մաքրելը։

Առարկան  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում  մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։

Աշոտ Փիլիպոսյան հնագետ -Խնկամանը փոշով է  ծածկված  եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ,  մաքրելիս  5-րդ  դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի։

Դարերի հեռվից մեզ հասած խունկը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  առաջիկայում  կուղարկի հետազոտության պարզելու՝  ի՞նչ խունկ է և  ինչի՞ց է պատրաստված։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն