Բացել լրահոսը Փակել լրահոսը
1131914
A A
Սպորտ

«Էրեբունի»-ն` բասկետբոլի 2023/24 մրցաշրջանի Սուպերգավաթակիր

Հայաստանի բասկետբոլի 2023/24 մրցաշրջանի Սուպերգավաթակիրը «Էրեբունի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սուպերգավաթի համար մրցեցին Երևանի երկու թիմերը` «Ուրարտու»-ն և «Էրեբունի»-ն:

Մեկնարկային քառորդում «Էրեբունի»-ն առավելություն ստացավ` 18:23, որը պահպահնեց նաև երկրորդ կեսում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 38:47 հաշվով` հօգուտ «Էրեբունու»:

Հաջորդ երկու քառորդներում «Ուրարտու»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Էրեբունի»-ն հաղթելով 99:84 հաշվով և դարձավ այս մրցաշրջանի Սուպերգավաթակիր: