ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 26-29–ը Իրաք կատարած այցի շրջանակներում այս երկիր էր մեկնել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տեղի գործընկերների հետ։
Մասնավորապես Իրաքի Առևտրաարդյունաբերական պալատում՝ նախագահ Աբդուլռազաք Ալ-Զուհեյրիի գլխավորությամբ, կողմերը քննարկել են երկու երկերների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։
Հնարավոր համատեղ ծրագրերի մշակման հեռանկարներին են անդրադարձել Իրաքի Ազգային ներդրումային հանձնաժողովում, որը վերջերս է ձևավորվել և Իրաքի հանրապետության անունից ներդրումներ է կատարում խոշոր՝ 250 մլն․ դոլլար և ավելի արժողությամբ ծրագրերում։ Ներկայացնելով կառույցի գործունեությունը՝ Կառավարման խորհրդի փոխնախագահ Սալար Մուհամմադ Ամին նշել է, որ հայ գործարարները ևս կարող են ակնկալել հանձնաժողովի աջակցությունը՝ Իրաքում տեղի գործընկերների հետ համատեղ ներդրումներ իրականացնելիս։
Ապագա համագործակցության հեռանկարներն են քննարկվել Իրաքի զարգացման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Մուհհամադ Ալ-Մաջջարի հետ հանդիպման ժամանակ։ Հիմնադրամն Իրաքի տետեսական բարեփոխումների նախաձեռնողն է, աջակցում է նաև ներդրումային քաղաքականության իրականացմանը։ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի ներկայացմամբ՝ իրաքյան կողմը հատկապես կարևորել է հայ մասնագետների մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող նախագծերին։
Բաղդադում կայացած հանդիպումների շարքն ամփոփվել է Իրաքի Նախագահության գլխավոր տնօրեն հայազգի Գրիգոր Տեր-Հակոբյանի հետ զրույցով։ Վերջինս առաջարկել է ակտիվացնել Հայաստանի տնտեսական ներուժը ներկայացնող աշխատանքները, մասնակցություն ունենալ ՏՏ, առևտրի, զբոսաշրջության և այլ հեռանկարային ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերին։
ՀԱԳՄ պատվիրակությունը հագեցած հանդիպումներ է ունեցել նաև Իրաքի Քուդիստանում։ Տնտեսական կապերի ակտիվացման, համատեղ ձեռնարկությունների հիմնման, փոխադարձ այցերի, տնտեսական տեղակատվության փոխանակման և հնարավոր այլ նախաձեռնությունների հեռանկարներն են քննարկվել Առևտրի և արդյունաբերության նախարար Կամալ Մուսլիմի, պետռեգիստրի ղեկավարի, Քուրդիտանի Առևտրրաարդյունաբերական պալատների միության ավելի քան ութսուն անդամների, տարբեր մարզային ԱԱՊ նախագահների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։ Վերջիններիս զուգորդել են նաև գործարարների՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները