Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պապոյան
A A
Պաշտոնական

Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այսօր՝ մարտի 5-ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք` որ մինչ այդ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբացեղնում էր Վահան Քերոբյանը, սակայն փետրվարի 14-ի վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Ավելի ուշ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է նրան պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Նշենք, որ Պապոյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։