Գործարկվելու են էլեկտրական շչակներ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի «Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
․․․․․․․
Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
․․․․․․․․․
Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի և Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն