Բացել լրահոսը Փակել լրահոսը
429894162_791497713007728_3276524697648747147_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:
 
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
 
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: