A
A
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 1-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Պարզվել է, որ «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW», «Opel» մակնիշների ավտոմեքենաներին և ճամփեզրի բետոնե սյանը։
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։