Բացել լրահոսը Փակել լրահոսը
1bbd41ca-896e-d3a6-4c96-85af30f5aef0
A A
Հասարակություն

Թումոն հայտարարում է անվճար ուսման և Թումո դասընթացավար դառնալու ծրագրի նոր փուլի մասին

Թումո ակադեմիան հայտարարում է ընդունելության հերթական փուլ, որին մինչև ապրիլի 30-ը կարող են դիմել 21 տարեկանը լրացած բոլոր այն անձիք, որոնք ցանկանում են զրոյից նոր մասնագիտություն ձեռք բերել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում և աշխատանքի անցնել ԳյումրիիԴիլիջանիԵղեգնաձորիԿապանի կամ Կողբի Թումո կենտրոններից մեկում՝ որպես կրտսեր դասընթացավար:

Թումո ակադեմիան հնարավորություն է տալիս.

  • ձեռք բերել դասընթացավարի մասնագիտություն՝ սովորելով զրոյից և անվճար 
  • ուսման ողջ ընթացքում ստանալ կրթաթոշակ
  • կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում՝ աշխատանքի անցնել ԳյումրիիԴիլիջանիԵղեգնաձորիԿապանի կամ Կողբի Թումո կենտրոններից մեկում՝ որպես կրտսեր դասընթացավար

Թումո ակադեմիա ընդունվելու համար մասնագիտական փորձ, կրթություն կամ ոլորտային գիտելիքներ չեն պահանջվում: Վեցամսյա ինտենսիվ ծրագիրը հնարավորություն է տալիս զրոյից ուսումնասիրել Թումոյի կրթական ոլորտներից մեկը և ձեռք բերել Թումոյում որպես կրտսեր դասընթացավար աշխատելու համար անհրաժեշտ բոլոր հմտություններն ու գիտելիքները: 

«Ծրագրին դիմելու համար պարզապես պետք է լինել 21+ տարեկան և տիրապետել հայերեն լեզվին: Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում, ինչ կրթություն ունեք և ինչով եք զբաղվում այս պահին, եթե ցանկանում եք մի քանի ամսից աշխատել Թումոյում որպես կրտսեր դասընթացավար, այս հնարավորությունը ձեզ համար է», - ասում է Թումո ակադեմիայի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ակադեմիայի կրթական ծրագիրը բաղկացած է երկու փուլերից՝ ուսում և դասավանդում: Ուսման փուլի (առաջինից երրորդ ամիսներ) ընթացքում ուսանողները կկենտրոնանան իրենց ընտրած ոլորտի ուսումնասիրման վրա, իսկ դասավանդման փուլում (չորրորդից վեցերորդ ամիսներ) կանցնեն պրակտիկա իրենց ընտրած Թումո կենտրոնում:

Ծրագրի ողջ ընթացքում բոլոր մասնակիցները կստանան կրթաթոշակ՝ 1-3 ամիսների ընթացքում ամսական 75,000 դրամի չափով, իսկ 4-6 ամիսների ընթացքում՝ 120,000 դրամի չափով:

Ակադեմիայի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած բոլոր ուսանողները ապահովվում են աշխատանքով և միանում Թումոյի նորարարական թիմին:

«Ակադեմիան հնարավորություն տվեց սկսել զրոյական կետից, ընդամենը մի քանի ամսում դառնալ սկսնակ մասնագետ և արմատապես փոխել կյանքս: Թումոյում դասընթացավար լինելը իմ երբևէ ունեցած ամենահետաքրքիր աշխատանքն է», - ասում է Թումո ակադեմիայի շրջանավարտ և արդեն Թումո Դիլիջանի դասընթացավար Ամալյա Խաչատրյանը:Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 30:Թումո ակադեմիայի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելե՛ք academy.tumo.org:

***Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Թումոյի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ (+374 77 332 821, [email protected])