Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (1)
A A
Պաշտոնական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:

«Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին պատշաճ գնահատականի եւ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից, ինչը նաեւ հանդիսացավ վերջերս ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատճառը»,- ասել է Վիլեն Գաբրիելյանը:

Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի հետեւանքով զոհվածների պաշտոնապես հրապարակված կեղծ թվերին, խոսել այդ ժամանակաշրջանում Բաքվի իշխանությունների հակահայ քաղաքականության մասին:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։