![DH__0681 DH__0681](/static/articles/46/92/35/l-e2jRhEzGSV.jpg)
Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը․ Ալեն Սիմոնյանը՝ NDI Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը:
Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կարեւորել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական համակարգային բարեփոխումներին:
«Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է ԱԺԻ գրասենյակի վերաբացումը Հայաստանում եւ գոհունակությամբ արձանագրել տարիներ ի վեր հաստատված համագործակցության շրջանակում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը:
Էվա Բուսզան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ջերմ ընդունելության եւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանն աջակցելու համար:
«Ձեր դերը շատ կարեւոր է մեր ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալ ենք արդյունավետ աշխատանքի եւ այն ժողովրդավար միջավայրի համար, որ այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Էվա Բուսզան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: