Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000024883
A A
Հասարակություն

Պաշտպանել սրտերը և դրամապանակները

 21-րդ դարում առցանց ծանոթությունները շատ ավելի հաճախ են պատահում, ինչը հանգեցրել է նաև սիրավեպերի պատրվակով խարդախությունների աճին, երբ խաբեբաները հմտորեն շահարկում են անհատների էմոցիաները՝ ի վերջո պատճառելով զգալի ֆինանսական կորուստներ:

Կրիպտոարժույթը նույնպես կարող է օգտագործվել որպես նման խարդախությունների զոհերից գումար կորզելու մեթոդ, և կրիպտոարժույթի օրական առևտրի և փոխանակման ծավալով աշխարհում առաջին հարթակը՝ Binance-ն այս խնդրի դեմ պայքարում է անվտանգության ուժեղացված միջոցներով:

Առցանց ծանոթությունների խարդախությունները, որոնք հաճախ կոչվում են նաև ռոմանտիկ խարդախություններ կամ սիրավեպի խարդախություններ, իրականացվում են հանցագործների կողմից, որոնք հմտորեն ներկայանում են որպես պոտենցիալ ռոմանտիկ գործընկերներ և հյուսում խաբեության ցանցերը՝ միաժամանակ օգտագործելով խոցելի անհատների զգացմունքները:

Binance-ի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Ղամբարյանը լույս է սփռում այս տիպի խարդախությունների մեխանիզմի վրա: «Պատկերացրեք ինչ-որ մեկը համոզված է, որ խորը կապի մեջ է ծանոթությունների հավելվածի կամ սոցիալական մեդիայի միջոցով: Իսկ խարդախներն արտասովոր ճշգրտությամբ կրկնում են թիրախում հայտնված զոհի յուրաքանչյուր զգացում և ձգտում: Նրանք կպչում են զրույցի նրբություններին, կերտում կերպարներ, որոնք հիանալի կերպով համապատասխանում են զոհի իդեալական ընկալումներին: Օրինակ, եթե դուք նշեք ձեր եռանդը որոշակի հոբբիի նկատմամբ, հանկարծ կպարզվի, որ դա նաև նրանց մոլուցքն է: Կիսեք իմաստալից հարաբերությունների և համատեղ ապագայի հետ կապված ձեր հույսերով, և նրանք կարձագանքում են ձեր զգացմունքներին՝ խոստովանելով նվիրվածության իրենց պատրաստակամությունը: Կարծես նրանք ուղիղ գիծ ունեն դեպի ձեր մտքերը՝ հմտորեն արտացոլելով ձեր ցանկությունները:

Անդրադառնալով հատուկ գործակալի իմ փորձառությանը՝ ես մարտավարության մեջ ապշեցուցիչ նմանություն եմ տեսնում: Այս մանիպուլյացիաները տարբեր չեն այն սխեմաներից, որոնք ես տեսել եմ, որտեղ խարդախները ստեր են վաճառում՝ ձեր փողերը ձեռք բերելու համար: Մոտեցման էությունը նույնն է՝ շահագործել վստահությունը և կապեր ստեղծել խաբեբայական նպատակներին հասնելու համար»,- բացատրում է Տ.Ղամբարյանը՝ արձանագրելով, որ «հմայող» այդ անձ հետևում դաժան իրականությունն է, երբ մյուս ծայրում սովորաբար կեղծ պրոֆիլ օգտագործող խաբեբա է:

Նրանք մանիպուլյացիաների և աստիճանաբար վստահություն ձևավորելու մասնագետներ են, և բոլորն էլ վերջնական նպատակ ունեն փող կամ անձնական տեղեկություններ կորզել: Աճում են ռոմանտիկ խաբեությունները. թանկարժեք հետևանքները և կրիպտոյի դերը Ռոմանտիկ խարդախությունները աճում են տագնապալի վիճակագրությամբ:

Համաշխարհային մասշտաբով 2023 թ.-ի Norton Cyber Safety Insights զեկույցի համար հարցված յուրաքանչյուր 4 չափահասից առնվազն 1-ը հայտնել է, որ դարձել է առցանց ծանոթությունների կամ սիրավեպի խարդախության զոհ: ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը 2016 թ.-ին ստացել է ծանոթությունների և սիրավեպի խարդախության 11 235 բողոք: 2020 թ.-ին այդ թիվը հասել է 52 593-ի՝ չորս տարվա ընթացքում գրանցելով 368 տոկոսի աճ: 2022 թ.-ին արձանագրվել է ավելի քան 30 տոկոս աճ։ Շուրջ 70 000 անհատ հայտնել է, որ դարձել է սիրային խարդախության զոհը, ինչը հանգեցրել է 1,3 միլիարդ դոլարի ընդհանուր վնասի: Չնայած կրիպտոարժույթն այս խարդախությունների ժամանակ ամենահաճախ օգտագործվող վճարման եղանակը չէ, բայց այն կազմում է ընդհանուր հաղորդված կորուստների 34 տոկոսը: Ըստ 2024 թ.-ի վերջին զեկույցի՝ Crypto Crime Report-ի, ապօրինի գործունեության հետ կապված բոլոր կրիպտո գործարքների ծավալի մասնաբաժինը 2022 թ.-ին 0,42-ից նվազել է մինչև 0,34 տոկոս:

Համաձայն Binance-ի 2023 թ.-ի տվյալների՝ սիրավեպի խարդախությունները կազմել են ընդհանուր հաղորդված խարդախության դեպքերի մոտ 2 տոկոսը: Սա կարող է համեստ ցուցանիշ թվալ, բայց զոհերի կրած ֆինանսական կորուստները գերազանցել են տասնյակ միլիոնները՝ յուրաքանչյուր զոհի համար միջինը կազմելով մոտ 14 000 դոլար:

Ակնհայտ է, որ ծանոթությունների խարդախությունները դարձել են ամենավտանգավոր ձևերից մեկը, և կրիպտո էկոհամակարգում իրազեկման և կանխարգելման հրատապ միջոցառումներն անհրաժեշտ են: Իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ Binance-ը շարունակում է հավատարիմ մնալ կրիպտոարժույթի անվտանգ միջավայրի ապահովմանն ամբողջ աշխարհում: Ընկերության մասնագիտացված թիմերը, որ բաղկացած են ավելի քան 70 անդամից, 2023 թ.-ին արդյունավետ կերպով իրականացրել են ավելի քան 58 000 հարցումր աշխարհում գրանցված իրավապահ մարմինների մոտ 13 000 պաշտոնյաների շրջանում: Վերջերս Binance-ն աջակցել է նաև Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և Արդարադատության նախարարությանը, և կոնկրետ գործի շրջանակում առգրավվել է ավելի քան 112 միլիոն դոլար: Այդ թիմը կանոնավոր դասընթացներ է անցկացնում իրավապահ մարմինների անձնակազմի համար՝ տրամադրելով պատկերացումներ բլոկչեյնի հիմունքների և կրիպտոարժույթի իրավական ասպեկտների վերաբերյալ: 2023 թ.-ին Binance-ի իրավապահների ուսուցման թիմը, որն աջակցում է Հետաքննությունների թիմին, կազմակերպել է 120 դասընթաց, ինչպես տեղում, այնպես էլ առցանց: Այս նախաձեռնությունները ուժեղացնում են Binance-ի պլատֆորմի անվտանգությունը օգտվողների համար և նրանց ներդրումները մշտապես զարգացող կրիպտո լանդշաֆտում: Գիտակցելով, որ օգտվողներն իրենք միշտ պաշտպանվելու առաջին գիծն են խաբեբաների դեմ, Binance-ը առաջնահերթություն է տալիս կրթական ջանքերին, ինչպիսին է «Ճանաչի՛ր խարդախությունը» հատուկ շարքը, որն օգնում օգտատերերին տեղյակ լինել խաբեբաների կիրառած վերջին սխեմաներին և մարտավարությանը: «Ռոմանտիկ» խարդախությունների նախազգուշական նշաններ. ինչպես խուսափել Անհրաժեշտ է զգուշանալ այն պրոֆիլներից, որոնք չափազանց լավն են թվում ճշմարիտ լինելու համար. խաբեբաները քողարկում են իրենց իրական ինքնությունը՝ կեղծ կերպարներ ստեղծելով և գրավիչ անհատների գողացված կամ շահարկված լուսանկարներով: Նրանք կարող են նույնիսկ կիրառել AI տեխնոլոգիա՝ խորը կեղծիքներ և ID-ներ ստեղծելու, իրենց ձայնը փոխելու և տեսանյութեր պատրաստելու համար: Պաշտպանվելու համար հարկավոր է նախաձեռնել մանրակրկիտ հետազոտություն և հաստատել պրոֆիլի հետ կապված անձի օրինականությունը: Հարկավոր է մնալ ծանոթությունների հավելվածում և պահպանել հաղորդակցությունն այդ հարթակի հաղորդագրությունների ծառայության շրջանակում: Խաբեբաները սովորաբար պնդում են, որ զոհն արագ անցնի անձնական հաղորդակցման այլ ուղիների՝ տեքստ, սոցիալական մեդիա կամ հեռախոսազանգ: Հարաբերություններ հաստատելու հարցում շտապողականությունը լավագույն տարբերակը չէ: Պետք է շատ հարցեր հնչեն և ուշադրություն դարձվի ներկայացվող պատմության մեջ առկա անհամապատասխանություններին, ինչը կարող է բացահայտել խաբեբային: Եթե ինչ-որ մեկը բազմիցս չեղարկում է անձնական հանդիպումները տարբեր պատճառաբանություններով, հատկապես մի քանի ամիս անց, դա ազդանշան է, որ կասկածները հիմնավոր են:

Երբեք գումար մի ուղարկեք. եթե ինչ-որ մեկը, ում վերջերս հանդիպել եք առցանց և երբևէ անձամբ չեք հանդիպել, ֆինանսական օգնություն է խնդրում կամ խոստանում եկամտաբեր ներդրումներ՝ լինի դա կրիպտոարժույթի, բանկային փոխանցումների կամ որևէ այլ եղանակի միջոցով, դա, ամենայն հավանականությամբ, խաբեություն է: Թերահավատ եղեք անիրատեսական խոստումների նկատմամբ. ցածր ռիսկով բարձր եկամուտները հիմնականում խաբուսիկ են: