A
A
27 միլիարդ 785 միլիոն դրամ վնասի վերականգնում․ աննախադեպ արդյունքներ մեկ տարվա ընթացքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս։
Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։
Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․ այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։ Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքերն ամփոփող այս ու մյուս տվյալները՝ տեսանյութում։