Բացել լրահոսը Փակել լրահոսը
18.01.24
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ հարգելի պատճառով:

Կարգապահական վարույթի արդյունքները 2024 թվականի փետրվարի 16-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 22-ի հրամանով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: