A
A
Լոռու մարզում հայտնաբերվել է մի քանի օր անհետ կորած համարվող 50-ամյա տղամարդու դին, այն եղել է մասամբ հոշոտված
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 25-ին, ժամը 10։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում անշարժ պառկած քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է Վ․ Մ․-ի (ծնված 1974 թ․) դին։
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 15 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, ով որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։
Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։