Բացել լրահոսը Փակել լրահոսը
387752588_636416785335509_255374021157163750_n
A A
Պաշտոնական

«Մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման»

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը․

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը այսօր հանրային լսումներ է կազմակերպել Երևանի քաղաքապետարանում գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ՝ հրավեր ուղարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
 
Երեկ խմբակցության ղեկավարի կողմից անձամբ լսումները կազմակերպող ընդդիմադիր ավագանու անդամին փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամի անուններ, ովքեր պետք է մասնակցեին լսումներին, սակայն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հայտնեցին, որ այլևս ազատ տեղեր չկան և իշխող խմբակցությունը չի կարող մասնակցել, իսկ այսօր կիսադատարկ սրահում իրենց երկու անգամ Երևանի քաղաքապետարանից հեռացված «առաջնորդը» հայտարարում է, թե քաղաքապետարանի պաշտոնյաները չեն մասնակցում ընդդիմության քննարկումներին վախենալով, որ կազատվեն աշխատանքից:
 
Վերջին ավագանու նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, իսկ իրականում անգործության համար աշխատանքից հեռացվածները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման:
 
Վառ օրինակ այն մասին, թե ինչպես է ընդդիմությունը իրենց դատարկ օրակարգը լցնելու և իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելու համար քաղաքային խնդիրների մասին մտահոգվելու իմիտացիայով զբաղված: